Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Արցախի հարցը լուծվեց. պատրաստվեն Սյունիքը, Վայքը, Գեղարքունիքը, Տավուշը

Արցախի հարցը լուծվեց. պատրաստվեն Սյունիքը, Վայքը, Գեղարքունիքը, Տավուշը
20.09.2023 | 21:11

Երեկվա իրադարձությունների հետ կապված ուզում եմ մի քանի նկատառում հայտնել:

ԱՌԱՋԻՆ Հազարամյակների պատմության ընթացքում ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՍԱՑ, ՈՐ ԵՍ ԻՄ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՉԵՄ ՊԱՇՏՊԱՆԻ, ԵՍ ՆՐԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԳՈՐԾ ՉՈՒՆԵՄ, ԹՈՂ ԱՅԼՈՔ ԶԲԱՂՎԵՆ:

Իսկ թե ինչ տարբերություն արցախցու և երևանցու, ասենք, Թոխմախի Մհերի միջև, որն իր կյանքը չխնայեց ավինյան տիկոյին ձայներով ապահովելու համար, չբացատրեց, այն դեպքում, երբ երկուսն էլ նույն անձնագրի կրողն են:

ԵՐԿՐՈՐԴ Փաստենք, որ հազարամյա պատմության ընթացքում առաջին անգամ Արցախը հանձնվեց և առաջիկայում կհայաթափվի: Իրենց երկրից արցախցիներին քշել չի հաջողվել ոչ ոքի, անգամ աշխարհի ամենադաժան ու հզոր տիրակալների: Սակայն դա հաջողվեց հայ արևմտական գրանտակերներին՝ փաշինյան նիկոլը, իոաննիսյան դանիելը, միրզոյան արոն և մյուս լակոտ-լուկուտն ավելի հզոր դուրս եկան, քան Թամերլանը, բոլոր արաբ խալիֆները, պարսիկ շահերը:

2018-ից ի վեր ասում եմ, որ չկա հայի համար ավելի վտանգավոր թշնամի, քան հայ արևմտականը, ի պատասխան լսում եմ՝ նախկինները թալանեցին, նիկոլը մեղք չունի, ավելի ինտելեկտուալ մասն էլ ասում է, թե բա՝ Արևմուտքը մեզ անհրաժեշտ է, Ամերիկան մեզ բարեկամ է, բազմավեկտորությունը պարտադիր է:

ԵՐՐՈՐԴ Բոլորին խորհուրդ եմ տալիս գտնել Հայաստանի քարտեզը 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրի սահմաններով: Հատկապես դա անհրաժեշտ է Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի բնակիչներին, որոնք, համաձայն փաշինյան նիկոլի ստանձնած պարտավորությունների, մոտ ապագայում քշվելու են իրենց տներից: Թե ոնց դա կարվի՝ արդեն էական չէ: Դա կարող է տեղի ունենալ Հայաստանի հսկայական պարտքի դիմաց, որը փաշինյան նիկոլը վաղը կստանձնի (դե, եթե խոստովանում ես 30 տարվա օկուպացիայի, ընդերքի շահագործման և այստեղից բխող բոլոր հետևանքների մեջ, ապա պիտի վճարես, ինչպես ասում են, в натуре, իսկ натура-ի դերն էլ կկատարեն մեր հայրենակիցները, որոնցից շատերը 2018-ին փաշինյան նիկոլի համար քամակ էին ճղում):

Ի դեպ, Էրդողան էֆենդին արդեն ակնարկել է այդ մասին. դա կարող է տեղի ունենալ այլ եղանակներով, ասենք, ինչ-որ պատերազմներով, որոնցից հետո ժողվարչապետը կասի, թե բա՝ մենք գործ չունենք սյունեցիների կամ տավուշցիների հետ, նախադեպը կա, չէ՞:

Մի խոսքով, կարևորը եղանակը չէ, կարևորն այն է, որ անգլոսաքսերի ծրագրով այդ տարածքները պետք է պատկանեն ադրբեջանցիներին:

Բայց երևանցիներին ոչինչ չի սպառնում: փաշինյան նիկոլը հո վտանգի տակ չի դնի Թոխմախի Մհերի տունը, մանավանդ որ ինքն էլ է Երևանում ապրում: Եվ Հայաստանի պատմությունը կվերջանա…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ. Գ. 1

Ի դեպ, Արցախի հարցը հենց երեկ պիտի լուծվեր վերջնականապես, եթե չկանխեին ռուսները: Էրդողան էֆենդու ասածը լսեք կամ կարդացեք: Դե, ասում էր, թե, իբր, մենք չենք վերջացնի այս օպերացիան, մինչև փաշինյանն իր բոլոր խոստումները չկատարի: Մի խոսքով, ռուսներն արցախցիների ագոնիան երկարաձգեցին, թե որքան նրանք կդիմանան, դժվար է ասել:

Հ. Գ. 2

Հնարավո՞ր է այս ողբերգական ապագայից խուսափել: Հնարավոր է, բայց միայն տեսականորեն: Պատկերացրեք այսպիսի մի բան. Ռուսաստանն ու Իրանը ջանքեր են գործադրում Սյունիքի փրկության համար, ասենք, խափանում են էքստերիտորիալ միջանցքի հեռանկարը, բայց փաշինյան նիկոլն ասում է, թե բա՝ իմ ժողովուրդը միջանցք է ուզում, ես իմ ժողովրդի կամքն եմ արտահայտում: Պրահայում էլ բեթար բան արեց, չէ՞, հիմար դրության մեջ դնելով Պուտինին և հասցնելով այսօրվա ողբերգությանը: Մի խոսքով, ուժեղ է փաշինյան նիկոլը, շատ ուժեղ: Եվ քանի այդ ուժը կա, Հայաստանը գերեզմանի ճանապարհից հետ չի կանգնի: Ասեմ, որ այդ ճանապարհի 90 տոկոսն արդեն անցել է…

Դիտվել է՝ 1473

Մեկնաբանություններ